«5-րդ ալիքի» փոխտնօրենը հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը
«5-րդ ալիք» հեռուստաընկերության փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը հերքել է ծեծի է ենթարկվելու մասին տեղեկությունը։ Այդ մասին նա հայտնել է Tert.am-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անցած գիշեր 00։30-ին Մերգելյան ինստիտուտի մոտ ծեծի է ենթարկվել «5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը։