Չինաստանում օրական 20 միլիոն պաշտպանադիմակ են արտադրում
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ ձեռնարկությունների հարկադրել է ժամանակից շուտ վերադառնալ ամանորյա արձակուրդից, չնայած այն բանին, որ արտադրական կարողությունները լիովին վերականգնել առայժմ չի հաջողվել, պաշտպանադիմակների արտադրության օրական ծավալն արդեն հասել է 20 միլիոն հատի:
Այդ մասին հայտարարել է Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարության գլխավոր ինժեներ Տյան Յույլունը: