Ջոն Լենոնի որդին տառապում է քաղցկեղով
Ջոն Լենոնի որդին խոսել է քաղցկեղի դեմ պայքարի մասին, հայտնում է The Sun-ը:
56-ամյա Լենոնը ենթարկվել է վիրահատության՝ մի քանի օր առաջ գլխում հայտնաբերված քաղցկեղը հեռացնելու համար:
Ըստ նրա՝ մաշկաբանը անհանգստացած էր գլխի փոքր ուռուցքից: Հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը չարորակ էր, և բժիշկները ստիպված էին դիմել շտապ վիրահատության:
Լենոնի որդին նշել է. «Բարեբախտաբար, ամբողջ ուռուցքը հանվել է, բայց այժմ այն կրկին ուսումնասիրվում է, արդյունքները կլինեն հաջորդ շաբաթ»: