«Յուվենտուսը» բացառիկ ռեկորդ է գրանցել Իտալիայի առաջնության պատմության մեջ
Իտալիայի առաջնության հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» 3-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը Իտալիայի առաջնության պատմության մեջ բացառիկ արդյունք գրանցեց՝ հաղթելով 1600 անգամ։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում թուրինյան ակումբը վաստակել է 54 միավոր և ընթանում է առաջին հորիզոնականում։