Նոր մանրամասներ երեկ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից
Լոնդոնում մարդկանց վրա հարձակված տղամարդը նախկինում դատապարտված է եղել: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости կայքից,որն էլ հղում է անում քաղաքի ոստիկանությանը:
Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը պատիժ է կրել ահաբեկչության և ծայրահեղական նյութերի տարածման համար:Հաղորդվում է, որ հարձակվողի կողմից կատարված հանցագործությունները կապված էին իսլամիզմի հետ:
«Կասկածյալի ինքնությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն, հաշվի առնելով դեպքի հանգամանքները, մենք վստահ ենք, որ դա 20-ամյա Սուդեշ Ամմանն էր», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք,որ երեկ երեկոյան Լոնդոնի հարավում մի տղամարդ դանակով հարձակվել էր մարդկանց վրա: Կա 2 վիրավոր: