Լոնդոնյան քննադատները՝ տարվա լավագույն ֆիլմի մասին
Լոնդոնյան կինոքննադատների խմբակի ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչներն հրապարակել են հաղթողների ցուցակը.
«Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակին է արժանացել կորեական «Պարազիտներ» ֆիլմը: Նախագծի ռեժիսոր Պոն Ջուն-հոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Խոակին Ֆենիքս՝ տարվա գլխավոր դերասան՝ «Ջոկեր» ֆիլմում: Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Ջուդի» դրամայում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Ռենե Զելվերգերը: