Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերը Պոլ Պոգբայի համար Անգլիայից հեռանալու ճանապարհ կբացի
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայմանագիր կնքեց պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշի հետ։
Արդեն այսօր The Sun պարբերականը գրում է, որ այս տրանսֆերը կարող է ամռանը ճանապարհ բացել Պոլ Պոգբայի համար, ով ցանկանում է հեռանալ թիմից։
Ընդգծենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ն ու Թուրինի «Յուվենտուս»-ը։