«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Մամուլ

«168 ժամ». «80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում»

«168 ժամ» թերթը գրում է.

«Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե փակված է համարում 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:

«2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- ասել էր Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը նշեց, որ 80-ականների զենքի թեման բացառապես քաղաքական թեմա է, որն առաջացավ Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմից հետո հնչեցված խոսքերից հետո: Մասնագիտական տեսանկյունից, ըստ վերլուծաբանի, սա միանգամայն սին թեմա է:

«ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինապահոցը ևս մեծամասամբ բաղկացած է 80-ականների զենքերից: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա այս դեպքում նույնիսկ կարող ենք ասել, որ մեր սպառազինությունը, զենքերը 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Օրինակ, Դ-20 հաուբիցները, որոնք 1953 թվականին են թողարկվել, վատ չեն կատարում իրենց խնդիրը: Պետք է հասկանալ՝ խնդիրն այն չէ, թե երբ է ստեղծվել որևէ մոդել կամ արտադրվել որևէ զենք, այլ, թե ինչ խնդիր է այն լուծում, հնացե՞լ է այդ զենքը, թե՞ ոչ: Ի դեպ, վերջերս ՀՀ-ն ձեռք բերեց «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրների խոշոր խմբաքանակ, այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը:

Եվ սրանից հետո բավականին տարօրինակ է հնչում հայտարարությունն այն մասին, որ 80-ականների զենքերի էջը փակված է: Եթե այդ համալիրները կատարում են այն ֆունկցիան, որն անհրաժեշտ է ՀՀ ԶՈւ-ին, ապա ինչո՞ւ չգնել այն»,- ընդգծեց Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 80-ականների զենքերի էջը փակված է, ասել էր․ «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերից են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում