Էդեն Ազարն ու Գարեթե Բեյլը չեն մասնակցի մադրիդյան դերբիին
Մադրիդի «Ռեալ»-ը հրապարակել է ֆուտբոլիստների այն ցանկը, ովքեր կարող են խաղալ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Հայտացուցակում չեն հայտնվել Գարեթ Բեյլն ու Էդեն Ազարը, ովքեր նոր են ապաքինվել վնասվածքից։ Հայտացուցակից բացակայում են նաև Ռոդրիգոն, Նաչոն և Բրաիմ Դիասը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազարն ու Բեյլն արդեն ապաքինվել են վնասվածքից։