Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի դերասանը
Մահացել է դերասան Ալլան Հարրիսը, ով բոլորին հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմից: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:
Նա կյանքից հեռացել է հունվարի 25-ին՝ 81 տարեկան հասակում:
Դերասանի մահվան պատճառը քաղցկեղն էր, որով նա տառապում էր 2018 թվականից:«Աստղային պատերազմներ» ֆիլմից զատ նա դերեր է մարմնավորել մի շարք այլ ֆիլմերում: