Չինաստանում մահացու վիրուսից զոհվել է արդեն 259 մարդ
Չինաստանում ամեն ժամ ավելանում են կորոնավիրուսով վարակված մարդիկ և մահվան դեպքերը:
24 ժամվա ընթացքում Չինաստանում վիրուսից մահացել է 46 մարդ: Այս մասին տեղեկանում ենք չինական լրատվական կայքերից: Այս պահի դրությամվ մահացածների թիվը հասնում է 259-ի,իսկ վարակակիրներինը՝ 12 հազարի:
Հիշեցնենք,որ կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են նաև Թայլանդում,Ֆրանսիայում և Չեխիայում: