Արտակարգ լավ նախաձեռնություն. Գագիկ Սուրենյանը՝ գյուղատնտեսական ապահովագրության մասին
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս տարվանից սկսած գյուղատնտեսական որոշ կուլտուրաներ ապահովագրվում են:
«Արտակարգ լավ նախաձեռնություն։ Այս տարվանից սկսած գյուղատնտեսական որոշ կուլտուրաներ ապահովագրվում են կարկուտից, ցրտահարությունից և հրդեհներից»,- գրել է նա՝ անդրադառնալով գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը:
Նշենք, որ փետրվարի 15-ին լրանում է ցրտահարության դեմ ապահովագրության ժամկետը, իսկ մարտի 25-ին՝ կարկտահարության և հրդեհի: Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության պատասխանատուները հորդորում են գյուղացիներին գնել վաճառքի պայմանագրեր: Առայժմ պայմանագրերը կնքվում են ծիրանի և խաղողի այգիների համար, շուտով հասանելի կլինի հացահատիկը, դեղձն ու խնձորը: Արմավիրի մարզում առաջարկվել է գործարքը կազմակերպել գյուղերում: