Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Մերկելը հեռախոսով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան «դարի գործարքը» ծրագիրը: Այս մասին ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Պուտինը և Մերկելը կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի, ինչպես նաև Լիբիայի ճգնաժամի շուրջ:
Քննարկվել են նաև իրավիճակներն Ուկրաինայում և Սիրիայում: