Մահացու կորոնավիրուսը տարածվում է Թայլանդում
Թայլանդում գրանցվել է կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:
Ըստ տեղեկությունների՝ տեղացի տղամարդը, ով տաքսու վարորդ է եղել, վարակվել է չինացի զբոսաշրջիկից:
Ընդգծենք, որ այսօր արդեն Չինաստանում հիվանդների թիվը հասավ 10 հազարի:
Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև եվրոպական մի շարք երկրներում: