«Բարսելոնա»-ն այս հունվարին չի գնի ոչ մի հարձակվողի
Կատալոնական «Բարսելոնա»-ն որոշել է այս հունվարին կենտրոնական հարձակվող չգնել։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ակումբի ղեկավարությունը որոշել է տրանսֆեր չիրականացնել և այս հարձակվողական կազմով ավարտել մրցաշրջանը, մինչև մայիսին կապաքինվի Լուիս Սուարեսը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ակումբը ցանկանում է գնել Լաուտարո Մարտինեսին կամ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։