Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել երկու գործով
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է հարցաքննության։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նրա խոսքով` Վանեցյանը Քննչական կոմիտե հարցաքննության է կանչվել երեկ՝ հունվարի 30-ին։
«Արթուր Վանեցանը երկու գործով հարցաքննվել է որպես վկա։ Մեկը գաղտնալսման գործն է։ Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել նրա բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է. որպես վկա է հարցաքննվել»,- ասաց Նաիրա Հարությունյանը։