Պաշտոնական․ Պյոնտեկը տեղափոխվեց «Հերտա»
Իտալական «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը տեղափոխվեց գերմանական «Հերտա»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից։
Պյոնտեկի համար բեռլինյան ակումբը վճարել է 27 միլիոն եվրո։ Ակումբի ու ֆուտբոլիստի միջև կնքվել է երկարատև պայմանագիր։
Հիշեցնենք, որ միլանյան թիմը որոշեց վաճառել Պյոնտեկին իր անհաջող ելույթներից և Զլատան Իբրահիմովիչի «Միլան» վերադառնալուց հետո։