«Մոնա Լիզա» կտավի առևանգման մասին ֆիլմ կնկարահանվի
Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Ջոջի Ֆոսթերը ֆիլմ կնկարահանի Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի մասին:
Այս մադին տեղեկանում ենք Deadline-ից: Ֆիլմը կներկայացնի 1911 թվականի իրական դեպքերը,երբ Լուվրից գողացան Լեոնարդոյի կտավը:
Ֆիլմի հիմքում Սեմուր Րայթի «Օր,երբ գողացան «Մոնա Լիզան» գիրքն է:Ֆիլմի սցենարիստն է Ուիլյամ Ուիլլերը: Ֆիլմի թողարկման ժամանակացույցը դեռ հայտնի չէ: