Ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով կա 64 վիրավոր. CNN
Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 64-ի:
Այս մասին տեղեկանում ենք CNN-ից: Վիրավորներից մեծ մասի մոտ արձանագրվել են գանգուղեղային վնասվածքներ: Նրանցից 39-նն արդեն վերադարձել են ծառայության: Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտնեց 50 տուժածի մասին:
Հիշեցնենք,որ հունվարի 8-ին Իրանը ավիահարվածներ հասցրեց Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ: