Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ վարչապետի վերաբերյալ (տեսանյութ)
Փաստաբան Միհրան Պողոսյանը Ազգային անվտանգության ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հաղորդումը վերաբերում է վերջին ամիսներին Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողություններին, որոնք իր գնահատմամբ, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում: Մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորությունների զանցում, ինչպես նաև վարչապետի հրապարակային կոչերում և գործողություններում առկա են Սահմանադրական կարգի հիմունքների, պետության անվտանգությանն ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ: