Իտալիայում արգելափակվել են 6 հազար ուղևորներով նավ՝ 2 անձի մոտ կորոնավիրուս են կասկածում
Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել: Ինչպես հունվարի 30-ին հայտնել Է Rai News24 ալիքը, ամուսնուն եւ կնոջը տեղավորել են նավի սանիտարական մեկուսարանում:
Արդեն ժամանել է բժիշկների խումբը՝ նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ կատարելու համար: