«Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպությունը վաշխառու է և թալանչի․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
«Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպությունից տուժած քաղաքացիները եկել էին կառավարության դիմաց իրենց խնդիրը ներկայացնելու։ Նրանցից Տիգրան Մալխասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա ակցիա չէ կառավարության դեմ, սա ակցիա է կառույցի և նրա հետ կապված մարդկանց դեմ։
Տուժած քաղաքացիները կառավարության մոտ էին եկել «Ա․Արզումանյան, վաշխառու և խաբեբա», ««Էքսպրես Կրեդիտ»-ի լիցենզիան կեղծ է», ««Էքսպրես Կրեդիտ» վարկային կազմակերպությունը վաշխառու է և թալանչի» ու համանման գրառումներով այլ պաստառներով։
Մանրամասները՝ տեսանյութում