ԲԿ նախկին աշխատակիցը պնդում է՝ Ռազմիկ Աբրահամյանը կապ չունի նորածինների վաճառքի հետ, նրանց վաճառել է ԲԿ-ի տնօրենը (տեսանյութ)
Նինել Իվանյանը Հանրապետական հիվանդանոցի՝ «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատող է: Նա տարիներ շարունակ տարբեր ատյաններում իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով վերականգնել իր ոտնահարված իրավունքները։
Ամեն հինգշաբթի, կառավարության նիստի օրերին, նա իր պահանջով գալիս է կառավարության շենքի մոտ։ Սակայն այսօր՝ հունվարի 30-ին, նրան կառավարության մոտ էր բերել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից ապօրինի որդեգրումներ կազմակերպելու մասին հարցը։
Նինել Իվանյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Ռազմիկ Աբրահամյանը այդ գործարքի հետ կապ չունի։
«Ես աշխատել եմ էդ հիվանդանոցում, իմ ծննդաբերությունն էլ է էդտեղ եղել, Ռազմիկ Աբրահամյանն ա օգնել իմ աղջկա լույս աշխարհ գալուն, ու հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռազմիկ Աբրահամյանը բոլորովին կապ չունի նորածինների վաճառքի հետ, երեխեքին վաճառել է «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Գրիգորյան Գրիգորը»,-հայտարարում է կինն ու բացատրում, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։
Մեր հարցադրմանն ի պատասխան, թե գիտակցո՞ւմ է նա, թե ինչ մեղադրանք է հիմա առաջադրում, կինը պատասխանեց․ «Այս, սա հայտարարություն է և ես մինչև վերջ կկանգնեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում