Խակասիայում պապն ու տատը իրենց 11-ամսական թոռանը վառարանում ողջ-ողջ այրել են
Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Խակասիայի Հանրապետության բարձրագույն դատարանը 47-ամյա պապիկին և 42-ամյա տատիկին դատապարտել է համապատասխանաբար 15 և 9 տարի ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ամուսինները մեղադրվում են իրենց 11-ամսական թոռնիկին ողջ-ողջ վառարանում վառելու համար։ Նշվում է, որ մոտ մեկ տարի առաջ սպանված երեխայի հարբած պապը տուն գալուց հետո երեխային գցել է վառարանը։
Մինչ այդ հարբած տատը փորձել է խեղդամահ անել երեխային։
Նշվում է, որ այս հանցագործությունը նրանք իրագործել են երեխայի լացի պատճառով։