Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ «Տոտենհեմ» Daily Mail
Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Տոտենհեմը» կսկսեն բանակցություններ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի վերադարձի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Եթե բանակցությունները դրական ընթանան, ապա ուելսցին լոնդոնյան ակումբում պիտի ստանա ավելի քիչ աշխատավարձ, քան՝ «Ռեալում»։
Ընդգծենք, որ արդեն մի քանի ամիս է, որ սպորտային մամուլը գրում է Բեյլի՝ «Ռեալից» հեռանալու մասին։