«Այո, սա քաղաքական որոշում է եղել, ի՞նչ կա զարմանալու»․ ինչու Արփինե Հովհաննիսյանը չընդգրկվեց հանձնաժողովի կազմում (տեսանյութ)
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չեն ընդգրկել, բայց նրա օգնությունից չեն հրաժարվի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելը քաղաքական որոշում է եղել։
«Տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ նա մասնակցել է նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում խոսքը գնում է ոչ ֆորմալ մասնակցության մասին, քանի որ նայել ենք, նա ֆորմալ առումով հանձնաժողովի անդամ չի եղել։ Մեր սկզբունքը հետևյալն է՝ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների հետ կապված»,- ասաց Բադասյանը։
Դիտարկմանը, թե նշանակում է սա քաղաքական որոշո՞ւմ է, արդարադատության նախարարն արձագանքեց․
«Այո, սա քաղաքական որոշում է եղել, ի՞նչ կա զարմանալու»։
Մանրամասները՝ տեսանյութում