Ռուսաստանը փակեց Չինաստանի հետ սահմանը՝ մահացու կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուսինը նշել է, որ իր կարգադրությամբ փակվել է ռուս-չինական սահմանը և դա նոր մահացու կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներից է։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Նշենք, որ մի շարք երկրներ դադարեցրել են դեպի Չինաստան թռիչքներն ու Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 170 մարդ։