Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել, քանի որ դա ինձ չի վերաբերում. Արա Շիրինյանը չի ցանկացել Աղասի Ենոքյանի հետ զրուցել Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժի մասին (տեսանյութ)
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին և փորձել պարզաբանումներ ստանալ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Լուրեր»-ի՝ Հրայր Թովմասյանին վերաբերող ռեպորտաժի մասին:
Նախ իմանալով, որ ինքն ուղիղ եթերում է Շիրինյանն ասել է, որ զբաղված է: Աղասի Ենոքյանը հարցրել է՝ կհամաձայնի արդյոք, եթե իրենց աշխատակիցները զանգեն ու հարցազրույց վերցնեն և միաժամանակ տեղեկացրել, որ խոսքը Հ1-ի՝ Հրայր Թովմասյանի հասցեին կոշտ գնահատականներ տված ռեպորտաժի մասին է:
«Ես էդ թեմայի շուրջ չեմ ուզում խոսել, որովհետև դա ինձ չի վերաբերում»,- պատասխանել է Արա Շիրինյանը: