Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ. Մակինյանը՝ Հ. Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին վարչապետի արձագանքի մասին
Փաստաբան Արման Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում երեկ հեռարձակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժին վարչապետի Փաշինյանի տված արձագանքին: Վերջինս մասնավորապես նշել է, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ:
Մակինյանը, մասնավորապես, գրել է.
«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։