Գտնվել է շուրջ 100 տարի առաջ Բերմուդյան եռանկյունիում կորած նավը
Ուսումնասիրողների խումբը գտել է 1925 թվականին կորած նավ, որն անհայտացել էր Բերմուդյան եռանկյունիում: Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից:
1925 թվականին նավը Հարավային Կառոլինայից մեկնում էր Կուբա, սակայն ճանապարհին այն անհայտացել է:
Նավում եղել է 32 մարդ: Ուսումնասիրողները նավը գտել են Ֆլորիդա նահանգից 65 կիլոմետր հեռավորության վրա: