Ինձ համար մեծ պատիվ է 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում տարած հաղթանակին:
«Ինձ համար մեծ պատիվ է 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը: Շնորհակալ եմ բոլորից, որոնք իրենց ձայնը տվել են ինձ»,- գրել է Մխիթարյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում: