British Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան
British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ:
«ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: