Վեցամյա ռուսաստանցի հարուստ բլոգերուհին ծննդյան տարեդարձը նշել է Կիրկորովի հետ
Վեցամյա ռուսաստանցի բլոգերուհի Նաստյա Ռադզինսկայան, որին Forbes-ը 2019 թ.-ին ընդգրկել է աշխարհի ամենահարուստների առաջին եռյակում, իր ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպ Կիրկորովի և Ալեքսանդր Ռեվվայի հետ: Տոնակատարությունից տեսանյութերը հրապարակվել են նրա Instagram-ի էջում: