Օհանյանը կաջակցի, որ Ապրիլյանի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովը ավարտի իր աշխատանքը (տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տարիներ շարունակ այցելել է Ազգային ժողով և իր բոլոր այցելությունների ժամանակ եղել է նաև ԱԺ նախագահի մոտ։ Այսպես բացատրեց Սեյրան Օհանյանն իր ԱԺ այցելությունը՝ լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նա նշեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ քաղաքական որևէ հարց չի քննարկվել։ Նախկին Պնախարարն իր ացելությունը որակեց «քաղաքավարության այցելություն»։
«Պաշտոնատար անձ եմ եղել, և որպես քաղաքավարության այցելություն, որոշեցի հանդիպել Աժ նախագահին, ոչ մի քաղաքական հարց չենք քննարկել»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե մինչ այս Սեյրան Օհանյանը բացասական էր վերաբերվում և դեմ էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, նախկին պաշտոնյան արձագանքեց, որ այն ստեղծվել է պետական կառույցում՝ ԱԺ-ում, և պետք է ավարտի իր աշխատանքը, որին ինքը կաջակցի։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե տեղի է ունեցել դավադրություն, Օհանյանը պատասխանեց․
«Այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է․ վերջակետ դրեք սրան»,-եզրափակեց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում