«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերադարձնել Ալեքսիս Սանչեսին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ինտեր»-ում, կարող է վերադառնալ Անգլիա։ Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից։
Անգլիական ակումբը ցանկանում է երկրորդ շանս տալ Սանչեսին և պատրաստ է նրան նորից վերադարձնել Օլդ-Տրաֆֆորդ։
Հիշեցնենք, որ այդպես էլ Սանչեսն իր տեղը չի գտնում իտալական «Ինտերում»։