«Չելսին» ցանկանում է գնել Լուկա Յովիչ-Կշիշտոֆ Պյոնտեկ զույգից մեկին
Անգլիական «Չելսին» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել կենտրոնական հարձակվողի հետ։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։
Լոնդոնյան ակումբը դիտարկում է իտալական «Միլանի» հարձկվող Կշիշտոֆ Պյոնտեկի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի տարբերակները։ Այս պահին դեռ հստակ տեղեկություն չկա, թե ինչ բանակցություններ են ընթանում։
Ընդգծենք նաև, որ անգլիական ակումբը դիտարկում է նաև Թոմա Լեմարի տարբերակը։