ԱՄՆ-ում տղամարդը 10 տարի ապրել է՝ ուղեղում որդեր ունենալով
ԱՄՆ-ում բժիշկները մարդու գլխուղեղից հեռացրել են որդեր,որոնք մոտ 10 տարի ապրել են տղամարդու ուղեղում:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից: Ամերիկացին ֆուտբոլի խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց: Ուսումնասիրությունները ցույց են տվել,որ տղամարդու ուղեղում որդեր կան:
Վիրահատությունից հետո Տեխասի բնակիչն իրեն լավ է զգում: