Քո համար Նիկոլ չի, պարոն Փաշինյան ա. ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին (տեսանյութ)
Երեկ՝ հունվարի 28-ին, ոստիկանությունը բերման ենթարկեց 6 քաղաքական ընդդիմախոսի: Առաջին 5-ը ձերբակալվել ու ազատ էին արձակվել ավելի վաղ, իսկ երեկոյան դիմակավորված անձինք բերման էին ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:
Մինչ այդ Սամսոնյանը մի քանի ժամ անց էր կացրել ոստիկանության դիմաց, իսկ երբ հասել էր տան բակ, նրան բերման էին ենթարկել:
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Անդրանիկ Հարությունյան օգտատերը: