«Գրիչն ընդամենը սիմվոլիկա էր»․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)
Գրիչի մասին այնքան խոսել են, որ այլևս անդրադարձ չկա։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողին հարցին, թե արդյոք նա գրիչ տալը համարո՞ւմ է քծնանք, թե՞ ոչ։ Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ինքը գրիչ է տվել վարչապետին, քանի որ նրան այդ պահին գրիչ էր պետք և գրիչ չուներ։
Լրագրողի պնդող հարցին, թե այնուամենայնիվ խմբակցության ղեկավարն արդյոք խնդրի շուրջ տեսակետ չունի՞ , Մակունցը պատասխանեց, որ իհարկե բոլոր հարցերի շուրջ իր տեսակետն ունի, բայց այս մասին իրենք իրենց տեսակետն արդեն հայտնել, և կրկնեց այն, ինչ արդեն հայտարարել է «Իմ քայլը»․
«Գրիչն ընդամենը սիմվոլիկա էր»։
Մանրամասները՝ տեսանյութում