Թալանել են ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան. «Շատ «բարձրաճաշակ» գողեր էին» (ֆոտո)
Թալանել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով․
«Շատ «բարձրաճաշակ» գողեր էին. տարել են Ինդոնեզիայից բերած մի քանի տուփ կոպի լուակ սուրճ ու մի հատ փաշմինա:
Ուրիշ որեւէ բանի ձեռք չեն տվել, բայց, եթե գուգլ անեն, թե կոպի լուակը ոնց են ստանում` կարողա չխմեն»։