Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի սահմանային նոր քարտեզ (ֆոտո)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանները, որն առաջարկում է ԱՄՆ-ն: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Միացյալ Նահանգները մտադիր է ճանաչել իսրայելական բնակավայրերն Արևմտյան ափին:
Պաղեստինը չի ունենա ուղիղ մուտք դեպի Մեռյալ ծով: Իսրայելական տարածքի մի հատված կտարածի Հորդանանի սահմանից դուրս, իսկ երկու թունելները կտեղակայվեն սահմանային անցումներին: Միևնույն ժամանակ, պաղեստինյան Գազայի հատվածը զգալիորեն ընդլայնվելու է` դրան կավելացվեն Եգիպտոսի սահմանի երկայնքով երկու մեծ տարածք:
Այս ամենի դիմաց Պաղեստինի իշխանությունները պիտի հրաժարվեն «Համաս» խմբավորման աջակցությունից: Հավելենք նաև, որ քարտեզը հրապարակելուց հետո ԱՄՆ-ում շատերը նշեցին սա «դարի գործարք»: