Երկրաշարժ է գրանցվել Կարիբյան ծովում
Խոշոր երկրաշարժ է գրանցվել Կարիբյան ծովում՝ Ճամայկայի և Կուբայի հարևանությամբ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Էպիկենտրոնը Ճամայկայի Լուսեա քաղաքից եղել է 117 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7,7 մագնիտուդ:
Ավերածությունների ու տուժածների մասին դեռ տեղեկություն չկա: