Ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են. Լեւոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Սեփական թիմին «դուխ տալու» նպատակով իրականացված ոստիկանական շոուները, իրականում թիվ 1 պաշտոնյայի վախերի հերթական ապացույցն են: Հետևելով Կոնստանտին Տեր-Նակալյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի և Արթուր Դանիելյանի անցած 1,5 տարվա գործունեությանը, համոզված եմ, որ այս ամենը էլ ավելի վճռական է դարձնելու նրանց պայքարը»: