Հայ-ադրբեջանական վերջին սկանդալի հանգուցալուծման ողջ պատմությունը․ ներկայացնում է ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական վերջին սկանդալի հանգուցալուծման ողջ պատմությունը․ ներկայացնում է ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը.
Ի լրումն տեսանյութի, որը ներկայացնում ենք ստորև՝ ցանկանում ենք հայտարարել, որ այս աննախադեպ հաղթանակը՝ կապված ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովի հակահայ հայտարարության հետ, ստացվեց միայն ու միայն ԵՀՄՖ նախագահի և նախագահության հետ համագործակցող եվրոպահայ նշանավոր գործիչների շնորհիվ։
Հատուկ ուզում ենք նշել, որ որոշ ակտիվ անձինք, որոնցից մի քանի հոգին մերժեցին համագործակցել մեր խմբի հետ՝ փորձեցին այնուհետև սեփականաշնորհել կատարված անհավատալի ծավալի գործը և կարճ ժամկետում ստացված աննախադեպ արդյունքը։ Հայտարարում ենք, որ, ցավոք, այսօր սովորություն է դարձել այլոց կատարածը յուրացնելու միջոցով մեր ազգը պառակտել։ Սա, իհարկե, առաջին նմանատիպ դեպքը չէ, միաժամանակ վստահորեն հայտարարում ենք, որ երբևիցե նման փորձերը հաջողությամբ չեն պսակվել և վարկաբեկել են հենց այդ փորձն անողներին։
Դիտեք տեսանյութը բարձրացված հարցի պատասխանը լիարժեք ընկալելու համար։