Չինաստանում գտնվող Հայաստանի 400 քաղաքացիներ արձագանքել են ՀՀ ԱԳՆ կոչին
Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանում գտնվող ավելի քան 400 քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի հետ: