Չի կարող պետությունն իրավունք ունենալ ում-երբ ուզի՝ բռնի ու բաց թողնի, ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել. Նարեկ Մալյանի պաշտպաններ
ՎԵՏՕ շարժման նախաձեռնողլ հասարակական գործիչ Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կասկածը չհաստատելու դեպքում, ոստիկանությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի Նարեկ Մալյանից։
Կասկածը չհաստատվելու դեպքում, ոստիկանությունը պարտավոր է հատկապես այս դեպքում հրապարակավ ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդականից և ծառայողական քննություն անցկացնել դատարկ տեղեկատվություն «ձեռքբերող» օպերատիվ աշխատակցիի վերաբերյալ, իսկ հակառակ դեպքում այս պարզաբանումը պարզապես սուտ է և պաշտոնեական հանցագործության քողարկում:
Աթանեսյանի գրառումը վերահրապարակել է Մալյանի պաշտպանությունը ստանձնած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ գրելով.
«Լիովին համաձայն եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։ Չի կարող պետությունն իրավունք ունենալ ում-երբ ուզի՝ բռնի ու բաց թողնի։ Մանավանդ հանրային գործիչներին։