Ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղի անցյալից. Արծվիկ Մինասյան
Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Նարեկ Մալյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի և Գրիգոր Մինասյանի բերման ենթարկելու հարցին:
«Ակնհայտ է, որ բերման ենթարկելը, մարդուն ապօրինի անազատության մեջ պահելը համարվում են լուրջ հանցագործություններ: Բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են նման հրահանգների, կատարում են ապօրինություններ, պատասխան են տալու այդ ամենի համար: Կարծում եմ, որ ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղի անցյալից, երբ հենց իրենք էին պայքարում այդ ամենի դեմ, սակայն հիմա անում են նույնը»,-ասաց Արծվիկ Մինասյանը: