«Ամեն ինչ տեղի է ունեցել բեմադրության կանոններով սահմանված կարգով». Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (տեսանյութ)
Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել այն պահին, երբ ցանկացել է գնալ ու աջակցել Նարեկ Մալյանին: Այս մասին նա տեղեկացրեց լրագրողների հետ զրույցում` Ոստիկանության 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժամ ղեկավար Նարեկ Մալյանը ևս դուրս է եկել ոստիկանությունից:
Նա հայտարարեց, որ քիչ հետո դուրս կգան նաև իրենց մյուս ընկերները, ովքեր բերման են ենթարկվել, իսկ երեկոյան ժամը 19:00-ին հանդիպելու են:
Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել. «Նիկոլի երազած ձևով ավտոն քաշին իմ առաջ ու ասֆալտին փռեցին: Որևէ հիմնավորում չներկայացրեցին և միայն տեղում ասացին զենքի մասին, ինչը զավեշտ է»:
Նա նշեց, որ ինքը որևէ զենք չունի, բերման ենթարկելիս չեն ծեծել, նման բան չի եղել, բուժօգնությունից էլ հրաժարվել է:
«Ամեն ինչ տեղի է ունեցել բեմադրության կանոններով սահմանված կարգով»: