Լարիսա Մինասյանը երեկ կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Մալյանը դուրս եկավ ոստիկանությունից (տեսանյութ)
Քիչ առաջ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժամ ղեկավար Նարեկ Մալյանը դուրս եկավ ոստիկանության 6-րդ վարչությունից, ուր բերման էր ենթարկվել մի քանի ժամ առաջ:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր մոտ զենք չգտան, որովհետև զենք չունի: Նարեկ Մալյանը տեղեկացրեց նաև, որ Արթուր Դանիելյանը ներսում է:
«Ես տեղեկություններ ունեմ, որ երեկ Լարիսա Մինասյանը բավական կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել է, որպեսզի նույնիսկ ապօրինություններով կանխեն մեր գործունեությունը, որպեսզի իրենք կարողանան անարգել իրականացնել իրենց ադրբեջանասիրական, տրանսվիստիտասիրական գործունեությունը»,-ասաց Նարեկ Մալյանը;
Մալյանին ներսում չեն հարցաքննել, անձնական խուզարկություն են իրականացրել, արձանագրել են իր մոտ եղած իրերը. «Քանի որ որևէ արգելված բան չեն հայտնաբերել, որևիցե արձանագրություն կազմելու, բացատրություն տալու անհրաժեշտություն չի եղել»:
Ինչ վերաբերում է իր հեռախոսին, Մալյանը նշեց, որ ձերբակալության պահին բջջայինով խոսելիս է եղել, այն հարձակման պահին ընկավ գետնին, հիմա մի քիչ լավ չի աշխատում. «Չեմ կարծում, թե գույքային վնաս կա, սակայն եթե լինի էլ, ես խնդիր չեմ տեսնում: Ես պատրաստ եմ ամեն օր ձերբակալվել այսպես, պառկել ասֆալտին»: