Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում և հետապնդվում են. սահմանադրագետը՝ «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելու մասին
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Կոնստանտին Տեր–Նակալյանի և Արթուր Դանիելյանի Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն.
«Բերման ենթարկվեցին նաև հասարակական-քաղաքական գործիչներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Իրավունքի գերակայությունն այլեւս արդիական չէ մեր երկրում։ Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում եւ հետապնդվում են։
Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատականներ»,– գրել է նա։